24 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դա պետք է վաղուց արվեր․ Ադրբեջանի խորհրդարանը գովաբանել է Փաշինյանին՝ «Արևմտյան Հայաստան» հասկացողությունը կասկածի տակ դնելու համար

Դա պետք է վաղուց արվեր․ Ադրբեջանի խորհրդարանը գովաբանել է Փաշինյանին՝ «Արևմտյան Հայաստան» հասկացողությունը կասկածի տակ դնելու համար

Ադրբեջանի խորհրդարանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ նոյեմբերի 22-ի հարցազրույցում «Արևմտյան Ադրբեջան» տերմինի և Արևմտյան Հայաստանի համեմատության համար։

Մասնավորապես, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է, թե «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերը՝ զուգահեռ անցկացնել «Արևմտյան Ադրբեջանի» հարցի և Արևմտյան Հայաստան մտացածին հայեցակարգի միջև, անընդունելի են»։

Բաքվից հայտարարում են, թե իբր Արևմտյան Հայաստան արտահայտությունը տարածքային պահանջ է, որն արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ։

Ադրբեջանի խորհրդարանում խոսել են այն մասին, թե Փաշինյանը, թեկուզ բանավոր, բայց կասկածի տակ է դրել «Արևմտյան Հայաստան» հասկացությունը և հայտարարություններ արել պատմականից իրական Հայաստանին անցնելու մասին, որը «պետք է վաղուց արվեր»։