Վրաստանի խորհրդարանը անվտանգության «դեղին» մակարդակ է հայտարարել անդրանիկ նիստից առաջ
Այսօր՝ Վրաստանի ժամանակով 12։00-ին, կկայանա Վրասատանի 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Վրացական լրատվականների փոխանցմամբ՝ խորհրդարանում գործարկվել է անվտանգության «դեղին» մակարդակ։
Դա նշանակում է, որ շենք մուտքը սահմանափակումներով կլինի՝ պատգամավորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Սահմանափակումը չի վերաբերվում միայն հավատարմագրված լրագրողներին։
Հիշեցնենք, որ Վրաստանում մասշտաբային ցույցեր են, ընդդիմությունը բողոքում է երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ու պահանջում են նոր ընտրություններ։ Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները գիշերել են Խորհրդարանի շենքի մոտ, փակել են փողոցներ։ Վրացական լրատվականների փոխանցմամբ՝ ուժային կառույցները արգելափակել են Խորհրդարանի շենքը հնարավոր բոլոր միջոցներով՝ տեղադրված են ջրցան մեքենաներ, ավտոբուսներ և մեքենաների քարշակներ։