28 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը երեք նոր նախարար կունենա

Վրաստանը երեք նոր նախարար կունենա

Վրաստանի նոր կառավարությունը կունենա երեք նոր նախարար։ Մակա Բոչորիշվիլին կգլխավորի Արտաքին գործերի նախարարությունը, Անրի Օխանաշվիլին՝ Արդարադատության նախարարությունը, Դավիթ Սոնգուլաշվիլին՝ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը. այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ պետք է հաստատի կառավարության նորացված կազմը։

Հիշեցնենք, որ այսօր՝ Վրաստանի ժամանակով 12։00-ին, կկայանա Վրասատանի 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: