ՌԴ ՀՕՊ միջոցներն 39 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել և որսացել
Ռուսական Հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 39 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում․ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 39 ուկրաինական ԱԹՍ, 24-ը` Ռոստովի մարզի տարածքում, 5-ը` Բրյանսկի, 3-ը` Բելգորոդի, 3-ը` Կուրսկի, 1-ը` Օրյոլի, ևս 1-ը` Վորոնեժի, 2-ը` Ղրիմի տարածքում»,- աված է հաղորդագրությունում։