ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարները հանդիպում են ՌԴ-ում
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը: Այս ձևաչափով սա արդեն 20-րդ հանդիպումն է։
Ինչպես նշել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, կդիտարկվեն համատեղ աշխատանքի արդյունքները, կքննարկվեն առաջիկայում ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների հետագա փոխգործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները։
Նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։