27 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ

ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի 30 քաղաքացու, այդ թվում՝ փոխվարչապետի, ներքին գործերի, արդարադատության, առողջապահության և ֆինանսների նախարարների նկատմամբ. տեեկանում ենք ՌԴ ԱԳՆ հայտարարությունից։

«Որպես պատասխան բրիտանական կողմի թշնամական գործողություններին՝ որոշում է ընդունվել ռուսական ստոպ-ցուցակում ներառել հակառուսական ոլորտում իրենց դրսևորած քաղաքական իսթեբլիշմենթի, ռազմական բլոկի, բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի լրագրողական կորպուսի մի շարք ներկայացուցիչների»,- մասնավորապես ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:

Պաշտոնյաներից բացի, ՌԴ-ի սև ցուցակում են հայտնվել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչներ, The Times և Daily Mail թերթերի լրագրողներ: