ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ-ի հետ համագործակցելու բոլոր դռները բաց են․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն կասկածի տակ չի դնում ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն՝ ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականության ուղղությունն, այդ թվում՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը, կազմակերպությունում հետագա աշխատանքը։
«Դե յուրե, Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, որն այընտրանք չունեցող մեխանիզմ է Հարավային Կովակում խաղաղության և կայունության ապահովան համար։ Հայաստանը պահպանում է իր բոլոր իրավունքները և պարտավորությունները։ Մենք ակնկալում ենք, որ բարեկամական երկրի և, ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանի հետագա անվտանգության համար, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցությունը ՀՀ-ի հետ ամբողջությամբ կվերականգնվի։ Մենք հաստատում ենք, որ այս փուլում ՀՀ-ի հետ ողջ մասշտաբով համագործակցելու համար ՀԱՊԿ-ի դռները բաց են։ Ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կվերականգնեն համատեղ աշխատանքը», – հայտարարել է Զախարովան։