Ինչու՞ Կապանում չի բացվում ՌԴ հյուպատոսությունը
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման հետաձգմանը։
«Հայկական կողմը տվել է համաձայնություն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ-ի հյուպատսության բացման համար։ Ռուսական կողմը դիմել է հյուպատոսական էկզեկվատուրա ստանալու համար, պարզ ասած՝ պաշտոնական ճանաչում, և պատասխանի է սպասում։ Թե ինչու հայկական կողմը մեզ չի ուղարկում պատասխան, այդ հարցը պետք է ուղղել Երևանին»։