27 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանը բանաձև է ներկայացրել վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ

Եվրախորհրդարանը բանաձև է ներկայացրել վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ

Եվրախորհրդարանը բանաձևի վերջնական տարբերակ է ներկայացրել. այս տարբերակի համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Պաշտոնյաների թվում են իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև պնդում են՝ անձնական պատժամիջոցները պետք է տարածվեն քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող դատավորների վրա:

Բացի այդ, բանաձևի վերջնական փաստաթղթում, որը պետք է հաստատվի վաղը՝ նոյեմբերի 28-ին, գրված է, որ ԵՄ-ում Իվանիշվիլիի ակտիվները պետք է սառեցվեն՝ «Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի և երկրի սահմանադրորեն հռչակված շահերի դեմ գործելու, այդ թվում՝ երկրում Ռուսաստանի ազդեցության գոտին վերականգնելու ջանքերի համար»: