ՔԿ և ՊԵԿ նախագահներ են նշանակվել․ ովքե՞ր են նորանշանակ պաշտոնյաները
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում 6 տարի ժամկետով նշանակվեց Արթուր Պողոսյանը։
Մինչ այս՝ 2022 թվականից ի վեր, Արթուր Պողոսյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Նախքան դա եղել է զինվորական դատախազի տեղակալ, իսկ 2020-ին եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար։
Կառավարության մեկ այլ որոշմամբ Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ։ Մինչ այս նշանակումը Հակոբյանը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարականի դիմումներ էին ներկայացրել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։