Լեհաստանի նախագահի կինը հանդիպել է տեղահանված արցախցիների հետ
Լեհաստանի նախագահի կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան, Երևանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ, հայտնում է Լեհաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Արցախցիները Կորնհաուզեր-Դուդային պատմել են ռազմական հակամարտության իրենց անձնական փորձի, Հայաստան տեղափոխվելու և նոր կյանքին հարմարվելու անհրաժեշտության մասին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։
Կորնհաուզեր-Դուդան հանդիպել է նաև «Առաքելություն Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ։