29 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանը Իսրայելին մեղադրում է հրադադարի համաձայնագիրը խախտելու համար

Լիբանանը Իսրայելին մեղադրում է հրադադարի համաձայնագիրը խախտելու համար

Իսրայելի զինված ուժերը մի քանի անգամ խախտել են Լիբանանում հրադադարի մասին պայմանավորվածությունը. ասված է լիբանանյան բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«2024 թվականի նոյեմբերի 27-ին և 28-ին բանակը մի քանի անգամ խախտել է հրադադարի պայմանավորվածությունը՝ խախտելով լիբանանյան օդային տարածքը և տարբեր տեսակի զինատեսակներով հարձակվելով լիբանանյան տարածքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները «ահաբեկչական գործունեություն» են հայտնաբերել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության հրթիռների պահեստում, որից հետո օդային հարված է հասցվել այդ օբյեկտին։ Սա հրադադարի առաջին հարվածն է հրադադարի մեկնարկից ի վեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ էր մտել Իսրայելի և Լիբանանի միջև առաջին զինադադարի մասին համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Բայդենի միջնորդությամբ: