30 Նոյ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե

Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը տևական ժամանակ է՝ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և Վրաստանի իշխանությունների դեմ, ինչը Վիեննայի կոնվենցիայի խախտում է։

«Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի։ Եթե ​​մենք ապագայում վարքագծի փոփոխություն չտեսնենք, ապա թե՛ ԵՄ դեսպանի, թե՛ այլ դեսպանների կողմից նման դրսևորումներին անպայման կարձագանքենք։ Խոսքը դիվանագիտական ​​արձագանքի մասին է»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում Գերչինսկին շանտաժի էր ենթարկում երկրի իշխանություններին՝ ասելով, թե ԵՄ-ն նրանց գումար չի հատկացնի, եթե «քաղաքական կուրսը չփոխեն»։ Բացի այդ, դիվանագետը Վրաստանի քաղաքացիներին կոչ էր անում ընտրություններին քվեարկել ընդդիմության օգտին։