Վրաստանի տեղը միասնական Եվրոպայում է. Լեհաստանի նախագահ
Լեհաստանի և Վրաստանի նախագահներ Անջեյ Դուդայի և Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույց են ունեցել։
Զուրաբիշվիլին իր լեհ գործընկերոջն է ներկայացրել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին կառավարության հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը։
«Անդամակցության շուրջ բանակցությունների ամբողջական սառեցումը լուրջ վնաս է հասցնում թե՛ Վրաստանին, թե՛ Եվրոպական Միությանը։ Սա Ռուսաստանի շահերից բխող քայլ է»,- նշել է Լեհաստանի նախագահը։
Նախագահ Անջեյ Դուդան Վրաստանի կառավարությանը կոչ է անում դրսևորել զսպվածություն և խոհեմություն, լսել իր քաղաքացիների ձայնը և հրաժարվել նրանց կամքին հակասող որոշումներից, բաց լինել՝ պարզաբանելու վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ բոլոր կասկածները և պատրաստակամ լինել նոր ընտրություններ անցկացնելու համար։