Վրաստանում տեղի ունեցող նոր իրադարձություններն՝ ամփոփ
Հրդեհ, ձերբակալվածներ ու հոսպիտալացվածներ. Վրաստանում գիշերը նորից լարված է անցել։ Վրաստանում ամբողջ գիշեր բողոքի ակցիաները չեն դադարել։ Մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո։ Թբիլիսիում լուսադեմին ոստիկանությունը կրկին ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ՝ երեք օրում 200 քաղաքացի է ձերբակալվել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապաուշվիլին էլ հայտարարել է՝ Վրաստանի խորհրդարանում երեկվա բողոքի ակցիայից հետո վնասվել է 48 աշխատանքային սենյակ։
Հատուկ ջոկատայինները վերահսկողության տակ են վերցրել խորհրդարանի շենքի դիմացի հատվածը: Ակցիաների ֆոնին երկրի ՆԳՆ-ն հայտնել է, որ պատրաստվում են կիրառել «բոլոր հատուկ միջոցները»։
Հիշեցնենք, որ ակցիաները մեկնարկել են այն բանից հետո, երբ իշխանությունը հայտնեց, որ կասեցնում է ԵՄ անդամակցության գործընթացը։
Միաժամանակ, Վրաստանի նախագահը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, հայտարարել է, իր ինքը չի լքելու նստավայրը, որորվհետև այս իշխանությունը լեգիտիմ չէ ու չի կարող նոր նախագահ նշանակել։
Ի պատասխան այս հայտարարության՝ Վրաստանի վարչապետն է հայտարարել՝ Զուրաբաշվիլին կհեռանա ուզի, թե չուզի։