05 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքացիական բողոքը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա՝ իր ինքնաբուխ տեսակով, ազատությամբ և ինքնակազմակերպմամբ. Սալոմե Զուրաբիշվիլի

Քաղաքացիական բողոքը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա՝ իր ինքնաբուխ տեսակով, ազատությամբ և ինքնակազմակերպմամբ. Սալոմե Զուրաբիշվիլի

Մենք բոլորս եկել ենք ընդհանուր հայտարարի, որ քաղաքացիական բողոքը քաղաքական կուսակցությունների կամ իմ միջամտության կարիքը չունի, բայց այն աջակցության և պաշտպանության կարիք ունի. ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։

«Մենք քննարկել ենք փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիան, որը կուսակցություններից և ցանկացած կազմակերպությունից լիովին անկախ գործընթաց է։ Այն ինքնակազմակերպված է և ինքնաբուխ, ինչը շատ լավ երևում է․ այսօր Վրաստանում գործնականում չկա քաղաք, որը ներգրավված չլինի դրանում։ Այն ներառում է բոլոր սերունդները, բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց և սոցիալական ոլորտները։ Այս քաղաքացիական բողոքը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա՝ իր ինքնաբուխ տեսակով, ազատությամբ և ինքնակազմակերպմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։