Վրաստանի նախագահական պալատում ազգային համաձայնություն է կայացվել. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի նստավայրում ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո հայտարարել է, Վրաստանում տիրող իրավիճակի հետ կապված «ազգային համաձայնություն» է կայացվել։
«Համաձայնության առաջին կետն այն է, որ մենք շարժվում ենք ոչ թե Ռուսաստան, այլ Եվրոպա.
Սա բոլորի նպատակն է, նրանք հավատարիմ են մնում այդ նպատակին»,- նշել է նա։
Նախագահի խոսքով՝ այս համաձայնությունն առաջին հերթին նշան է, որ իրենք գնում են ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Եվրոպա, ինչը հայտարարված նպատակն էր։ «Իսկ եթե ինչ-որ մեկը շեղվում է դրանից, հասարակությունը չի շեղվել և հավատարիմ է մնում այս նպատակին»,- ասել է նախագահը: