04 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Փեզեշքիանը քնննարկել են իրավիճակը Սիրիայում և աջակցություն հայտնել իշխանություններին

Պուտինն ու Փեզեշքիանը քնննարկել են իրավիճակը Սիրիայում և աջակցություն հայտնել իշխանություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնաված է եղել Սիրիայում սրված իրավիճակին. տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվում է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարման փորձ։ Կողմերը անվերապահ աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու երկրի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը, ընդգծվել է Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակներում ջանքերի համակարգման կարևորությունը։

Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի միջև 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նախանշվել է այլ մակարդակներում երկու առաջնորդների հետագա շփումների ծրագիր»,-ասվում է հաղորդագրության մեջ։