ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը
Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով. տեեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից:
Աթաբեկյանը 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2024թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: