04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավաքը դուրս էր եկել հավաքների և բողոքի ակցիաների մասին օրենքի սահմաններից. Վրաստանի ՆԳՆ բացատրել է ընդդիմության հանրահավաքը ցրելու պատճառը

Հավաքը դուրս էր եկել հավաքների և բողոքի ակցիաների մասին օրենքի սահմաններից. Վրաստանի ՆԳՆ բացատրել է ընդդիմության հանրահավաքը ցրելու պատճառը

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ բացատրել է քիչ առաջ երկրի խորհրդարանի մոտ ընդդիմության հանրահավաքը ցրելու պատճառները։

«Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ, ինչպես նախորդ օրերին, նկատվել են որոշակի խմբերի բռնի գործողություններ։ Մասնավորապես, ագրեսիվ խմբի անդամները ոստիկանների ուղղությամբ նետում էին տարբեր առարկաներ, քարեր, ապակյա շշեր, պիրոտեխնիկա»,- հայտնել են գերատեսչությունից՝ պարզաբանելով ակցիան ցրելու պատճառը։