Թրամփը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկնելու է Փարիզ՝ մասնակցելու 2019 թվականին մեծ հրդեհից հետո վերականգնված Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։
«Պատիվ ունեմ հայտարարելու, որ շաբաթ օրը ես կմեկնեմ Փարիզ՝ մասնակցելու հոյակապ և պատմական Աստվածամոր տաճարի բացմանը, որն ամբողջությամբ վերականգնվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո», – գրել է Թրամփը իր էջում։
Ամերիկայի ապագա նախագահը գովել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին տաճարի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքի համար։ Թրամփը նշել է, որ տաճարի բացման օրը «շատ հատուկ է լինելու բոլորի համար»։