04 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ու Իրանը մտադիր չեն հետաձգել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը․ Պեսկով

Ռուսաստանն ու Իրանը մտադիր չեն հետաձգել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը․ Պեսկով

Իրանի ղեկավար Մասուդ Փեզեշքիանի այցը Ռուսաստան նախապատրաստվում է, սակայն հստակ ժամանակացույց չկա․ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ այս պահին չկա հստակեցում, որ այցը կկայանա մինչև տարեվերջ։

Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը մտադիր չեն հետաձգել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։

Նախկինում Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել էին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ։ Ըստ ԶԼՄ-ների՝ փաստաթուղթը կարող էր ստորագրվել Կազանում տեղի ունեցած BRICS գագաթնաժողովի ժամանակ, սակայն երկրների ղեկավարները Թուրքմենստանում կայացած զրույցի ժամանակ համաձայնել են, որ այն ստորագրվի Իրանի նախագահի՝ ՌԴ առանձին այցի ժամանակ։