04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԼՂ հարցում մեր քաղաքականությամբ երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունն առաջիկա 100 տարում. ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

ԼՂ հարցում մեր քաղաքականությամբ երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունն առաջիկա 100 տարում. ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

Մենք են այն կառավարությունը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա, մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում։

Եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը՝ նշանակում է, որ առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել ու ստեղծում։

• 2016, 2017 կամ 2018 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է՝ չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը, մինչև հիմա մեր բարեկամ ու ոչ բարեկամ երկրներն ասում են՝ «եթե այդպես էր՝ ճանաչեիք»։

Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ, շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է՝ չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է, թե ինչ կլիներ։ Ղարաբաղը Հայաստա՞ն է՝ չէ, Ղարաբաղը Հայաստան չէ։ Լավ, ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է։

Որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս․ 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա՝ կա՛մ պետք է ծնվի երեխան, կա՛մ չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կա՛մ պետք է ծնվի կեսարյան հատումով, կա՛մ՝ բնական ճանապարով, կա՛մ կենդանածին պետք է լինի, կա՛մ՝ մեռելածին, կա՛մ տղա պետք է լինի, կա՛մ՝ աղջիկ։

ԼՂ հարցում մեր վարած քաղաքականությունը միակ տարբերակն էր պետականություն պահելու շանս ստանալու համար. մենք երաշխավորեցինք ՀՀի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում:

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգնահատակ, իսկ ազգբանակ ընկալումն ազգնաhատակ ընկալման շարունակությունն է: Եղել է և շարունակում է մնալ հետևյալ մոտեցումը, որ ազգնահատակ բանաձևի հաղթահարման լավագույն ձևն ազգբանակն է, բայց համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է:

Մենք ուզում ենք ուժեղ բանակ, բայց ուզում եմ հարց տանք մեզ՝ մենք ումի՞ց ու ինչքա՞ն ուժեղ բանակ ենք ուզում ունենալ:

Հայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում:

Արտագաղթի համար մենք բերում ենք տարբեր պատճառներ սկսած՝ սոցիալական, իրավական անարդարություններից մինչև բիզնես միջավայր և այլն. այս բոլոր պատճառները, լինելով ճշմարիտ, պատճառների մաքսիմում 10-15 տոկոսն են։ Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, 10-րդ և 11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ։ Այո, 12-ը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ այդ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ 13-րդը կարող է լինել արդարության պակասը, բայց եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, որովհետև մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի, քաղաքացիական կարգավիճակի մասին: