04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն շատ արագ է շարժվում դեպի փաստացի սնանկություն․ Մասկ

ԱՄՆ-ն շատ արագ է շարժվում դեպի փաստացի սնանկություն․ Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը գրառում է կատարել X-ի իր էջում․ «Ամերիկան շատ արագ է շարժվում դեպի փաստացի սնանկություն»։

Ակնկալվում է, որ Մասկը գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ միասին կգլխավորի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կառավարության արդյունավետությունը բարելավելու նոր վարչությունը։

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 36 տրլն դոլարը։ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի կանխատեսումների համաձայն՝ 2034 թվականին երկրի պետական պարտքը կգերազանցի 50 տրիլիոն դոլարը (ՀՆԱ-ի 122%-ը)։ Ղեկավարության գնահատականներով՝ 2029-2034 թվականներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կկազմի 1,8 տոկոս: