04 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում բանտարկված կրոնական ակտիվիստների թիվը կտրուկ ավելացել է, ոչնչացվել են հայկական կրոնական վայրերը․ Baptist Standard

Ադրբեջանում բանտարկված կրոնական ակտիվիստների թիվը կտրուկ ավելացել է, ոչնչացվել են հայկական կրոնական վայրերը․ Baptist Standard

Ադրբեջանը, որն անցյալ ամիս հյուրընկալել էր ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, միջազգային հսկողության տակ է հայտնվել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով, գրել է Baptist Standard-ը:

Արտաքին դիտորդները բազմիցս մտահոգություն են հայտնել նախկին խորհրդային երկրում կրոնական ազատության վերաբերյալ: Վերջին երկու տարում բանտարկված կրոնական ակտիվիստների թիվը կտրուկ ավելացել է՝ ըստ Ադրբեջանի Խաղաղության և Ժողովրդավարության Ինստիտուտի։

Ինչպես նշվել է, երկիրն ուժեղացրել է իր բանակը և վերջերս իրականացրել այն, ինչ Եվրախորհրդարանն անվանել է «էթնիկ զտում» հայաբնակ Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Հայերը, ում ժառանգությունը կապվում է ամենահին քրիստոնյա ազգի հետ, ուշադրություն են հրավիրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրենց կրոնական վայրերի ոչնչացման վրա։ Ադրբեջանը հայտնվել է ԱՄՆ-ի 2024 թվականի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի «առանձնահատուկ մտահոգություն ունեցող երկրների» ցուցակում, որը սահմանվել է այն կառավարությունների համար, որոնք ներգրավված են կամ իրականցնում են կրոնական ազատության «հատկապես դաժան» խախտումները: Ըստ հոդվածի՝ ակտիվիստների մի խումբ կոչ է արել կլիմայի գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը պահանջել ազատ արձակել հայ և այլ քաղբանտարկյալներին, որոնք պահվում են Ադրբեջանի կառավարության կողմից:

Խումբը նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել, արցախահայերի՝ բնիկ հողեր վերադարձի իրավունք, վերջ տալ մշակութային ժառանգության հակահայկական ոչնչացմանը և քարոզչությանը և ադրբեջանական նավթից օտարմանը: