Մեծ ցավով դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից. Աղազարյան
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից իրեն հեռացնելուն ու տեղեկացրել, որ դուրս է գալիս համանուն խմբակցությունից։
«Ես նախ կուզեմ ներողություն խնդրել իմ կուսակցական գործընկերներից՝ որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում ՔՊ կուսակցության իմ գործընկերներին ևս լրացուցիչ անգամ դժվար իրավիճակում դնել և քննարկել իմ հարցը՝ խմբակցությունից հեռացնելու։ Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով»,-այսօր ԱԺ-ում հայտարարել է Հովիկ Աղազարյանը։