04 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ում կքննարկեն Վրաստանի վրա ճնշում գործադրելու ուղիները

ԵՄ-ում կքննարկեն Վրաստանի վրա ճնշում գործադրելու ուղիները

Եվրամիության երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները դեկտեմբերի 17-ին կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակին միջամտելու ուղիները և ճնշման միջոցները, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանումը և առանց վիզայի ռեժիմի սահմանափակման հնարավորությունը։ Այս մասին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

Նա Վրաստանում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները գնահատել է որպես «անօրինական և անարդար»։

Իր հերթին, Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար Կայա Կալլասը արդեն առաջարկներ է պատրաստում Եվրահանձնաժողովի համար Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու հնարավոր «տարբերակների» վերաբերյալ, որպեսզի ստիպեն Վրաստանին վերադառնալ ԵՄ-ին միանալու ուղուն։