
«Թուլամորթ», «ամբարտավան հիմար»․Մեդվեդևը վիրավորանքների տարափ է հնչեցրել տարբեր երկրների առաջնորդների հասցեին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է «թուլամորթ», ով չի կարողացել հաղթահարել կառավարական ճգնաժամը և պետք է հրաժարական տա պետության ղեկավարի պաշտոնից։
«ԱՄՆ-ի աջակցությունն է ստնում, նրա ապագան անհայտ է», – գրել է Մեդվեդևը:
Անվտանգության խորհրդի փոխնախագահը նման կերպ է արտահայտվել մի շարք այլ երկրների նախագահների մասին։ Նրա կարծիքով՝ պետք է հեռանա նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը, որը երկրում ռազմական դրություն է հայտարարել, որն այնուհետև հանվել է խորհրդարանի կողմից։ Մեդվեդևը նրան անվանել է «դավաճան»։ Անմասն չի մնացել նաև Վրաստանը:
«Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին պետք է հեռանա իր լիազորությունների ավարտից հետո, բայց չի ցանկանում դա անել: Նա ամբարտավան հիմար է»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը: