05 Դեկ
2024
-2.8° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի մասնակցությունը Հռոմի ստատուտին անմիջական և գործնական վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին․ Զախարովա

Երևանի մասնակցությունը Հռոմի ստատուտին անմիջական և գործնական վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մաիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայ գործընկերների հայտարարությունն առ այն, թե ՀՀ-ն պատրաստ է գործակցել Միջազգային քրեական դատարանի հետ՝ միջազգային իրավական նորմերի ամրապնդման համար։

«Մեր վերաբերմունքը ՄՔԴ-ին և դրան ՀՀ-ի միանալուն պարզ է։ Այն հայտնի է նաև հայ գործընկերներին,սակայն ստիպված ենք կրկին փաստել, որ Երևանի մասնակցությունը Հռոմի ստատուտին անմիջական վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին՝ ոչ միայն սիմվոլիկ, այլև՝ գործնականում։ Եթե ՀՀ-ի համգործակցությունը ՄՔԴ-ի հետ իսկապես նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդման, դա ինչ-որ տեղ հասկանալի և նույնիսկ ողջունելի կլիներ։ Սակայն այդ կեղծ դատարանի 20-ամյա աշխատանքի փորձը, հակառակի մասին է խոսում։ ՄՔԴ-ն չի կարգավորել որևէ հակամարտություն, որով փորձել է զբաղվել», – նշել է Զախարովան և հավելել, որ այդ դատարանի հետ համգործակցությունը միայն խրախուսում է ավանտյուրաները։