05 Դեկ
2024
-2.8° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն դիտարկում է «3+3» ձևաչափով փոխգործակցության նոր հնարավորություններ․ Զախարովա

ՌԴ-ն դիտարկում է «3+3» ձևաչափով փոխգործակցության նոր հնարավորություններ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի գորոծունեությանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հնարավորություններ է ուսումնասիրում տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն ամրապնդելու «3+3» տարածաշրջանային փոխգործակցության հարթակի շրջանակներում։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, այս հարցը քննարկվել է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

«Հաշվի առնելով այս հանդիպման արդյունքները՝ թուրքական կողմը, որը ներկայումս նախագահում է այս ձևաչափն, անհրաժեշտ աշխատանք է տանում մյուս մասնակիցների հետ։ Այս փուլում հենց Թուրքիան է համակարգում գործընթացը»,- նշել է Զախարովան։