Բայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ով այցով գտնվում է Մալթայում, հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության, փոխհարաբերությունների, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: