10 Հուն
2025
5° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի խորհրդարանը պաշտպանել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը. կառավարությունը կհեռանա

Ֆրանսիայի խորհրդարանը պաշտպանել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը. կառավարությունը կհեռանա

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ պաշտպանել են վարչապետ Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Այժմ նախարարների կաբինետը պետք է հրաժարական տա. տեղեկացնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը։

Այս որոշման ընդունման համար անհրաժեշտ էր նվազագույնը 289 ձայն, որոշմանը կողմ է քվեարկել 331 պատգամավոր։

1962 թվականից ի վեր, երբ Ժորժ Պոմպիդուի կառավարությունը հրաժարական տվեց, սա առաջին դեպքն է, երբ ֆրանսիական կառավարությունն անվստահության քվեի արդյունքում տապալվում է։ Բարնիեն դարձավ Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը՝ ընդամենը 90 օր:

Միշել Բարնիեն և նրա կաբինետը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, մինչ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  նոր վարչապետ կգտնի։ Հուլիսին, արտահերթ ընտրություններից հետո, դրա համար պահանջվեց  50 օր։

Նոր ընտրությունները, Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն, չեն կարող նշանակվել նախորդից հետո մեկ տարվա ընթացքում։