Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել
Հունիսին Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը» ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ Մոսկվայում «վավերացման փաստաթղթերի» փոխանակմամբ․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հյուսիսկորեական KCNA լրատվական գործակալությունը։
Համաձայնագիրը ստորագրվել է հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փհենյան կատարած այցի ժամանակ։ Այսպիսով՝ երկրներից որևէ մեկի վրա զինված ագրեսիայի դեպքում կողմերը պարտավորվում են միմյանց անհապաղ ռազմական օգնություն ցույց տալ։
Այն «կծառայի որպես ուժեղ շարժիչ ուժ, որը կարագացնի անկախ և արդար բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումը՝ առանց գերիշխանության, հպատակության և հեգեմոնիայի», – ասվում է KCNA-յի հոդվածում: