27 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալիֆոռնիայի տարրական դպրոցում հրաձգություն է եղել կրոնական դրդապատճառներով

Կալիֆոռնիայի տարրական դպրոցում հրաձգություն է եղել կրոնական դրդապատճառներով

Կալիֆոռնիայի քրիստոնեական տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու սան ծանր վիրավորվել են:

Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կրոնական դրդապատճառներով: Զինված անձը հայտնաբերվել է մահացած՝ նախնական տվյալներով ինքն իրեն հասցված հրազենային վնասվածքով: Երկու վիրավոր երեխաները՝ 5 և 6 տարեկան տղաները, տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ և գտնվում են «ծայրահեղ ծանր վիճակում»։

Իշխանությունները չեն կարծում, որ զինված անձը որևէ կապ է ունեցել վիրավորների հետ,սակայն նա կարող էր թիրախավորել դպրոցը «այդ կրոնական կազմակերպության հետ կապ ունենալու պատճառով»:

Զինված տղամարդը դպրոց է ժամանել Uber-ով և նույնիսկ հանդիպել դպրոցի ադմինիստրատորի հետ՝ քննարկելու աշակերտին դպրոց ընդունելու հարցը, թեև պարզ չէ՝ նա իրապես նպատակ ունե՞ր ինչ-որ մեկին գրանցելու, թե՞ պարզապես այդ պատրվակով մուտք է գործել տարածք: