Վերջին տարում ԵԱՏՄ-ում գրանցվել է մտավոր սեփականության 4,6 հազար խախտում և ներմուծվել 5,8 միլիոն կեղծ ապրանք
Կեղծ ապրանքների հիմնական մասը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկա է մտնում Չինաստանից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից և Վրաստանից։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսական և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Բախիթ Սուլթանովը։
«Կեղծ ապրանքների թվում են հագուստն ու կոշիկը, խաղերն ու խաղալիքները, ավտոմեքենաների մասերը, սննդամթերքը, ալկոհոլային արտադրանքը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան, աքսեսուարները»,- նշել է նա։
Սուլթանովն ավելացրել է, որ 2024 թվականին ԵԱՏՄ երկրներում գրանցվել է մտավոր սեփականության ավելի քան 4,6 հազար խախտում և մոտ 5,8 միլիոն կեղծ ապրանք։