23 Հուն
2025
-5.7° c ԵՐԵՎԱՆ
-6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել համաձայնագրի 17 հոդվածներից 15-ի շուրջ․  ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում Արարատ Միրզոյանի ելույթի առանցքային կետերը

Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել համաձայնագրի 17 հոդվածներից 15-ի շուրջ․ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում Արարատ Միրզոյանի ելույթի առանցքային կետերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում։ Ատորև ներկայացնում ենք ելույթի առանցքային կետերը․

  • Մինչ Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմըշարունակել են մնալ անգործուն։
  • Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
  • Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր ներդրում տարածաշրջանում։
  • Մենք առաջընթաց ենք գրանցել Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։