ՀՀ ճամփորդելը «վտանգավոր» է իսրայելցիների համար՝ կարծում են Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդում
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը փոխել է Հայաստան, Մալդիվներ և Բրազիլիա մեկնելու համար նախատեսված սպառնալիքների մակարդակը։
Հայաստանի համար ճամփորդական տագնապը երկրորդ մակարդակից (պոտենցիալ սպառնալիք) բարձրացվել է երրորդ մակարդակի (չափավոր սպառնալիքի մակարդակ)՝ «երկրում իսրայելցիների և հրեաների դեմ ուժեղացած ահաբեկչական սպառնալիքի պատճառով»։
Մալդիվների համար ճամփորդական տագնապը նույնպես բարձրացվել է երկրորդ մակարդակից մինչև երրորդ մակարդակ՝ «ահաբեկչության համախոհների» առկայության և կղզում իսրայելցիների և հրեաների նկատմամբ «թշնամության» աճի պատճառով:
Բրազիլիայի համար ճանապարհորդության նախազգուշացումը իջեցվել է երկրորդ մակարդակից մինչև առաջին մակարդակ (առանց սպառնալիքի մակարդակի), բացառությամբ՝ Բրազիլիայի, Արգենտինայի և Պարագվայի միջև սահմանին գտնվող տարածքի: