
Մեկնարկել է Իրանի, Իրաքի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Մեկնարկել է Իրանի, Իրաքի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը՝ նվիրված Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին․ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Այսօր կեսօրին Բաղդադում տեղի կունենա Իրանի, Իրաքի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը»,- լրագրողներին ասել է այցով Բաղդադում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին նշել է, որ հանդիպմանը կարևոր քննարկումներ են լինելու Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։