11 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի բանակի հրամանատարությունը սպայակազմին ծանուցել է, որ Ասադի իշխանությունն ավարտվել է

Սիրիայի բանակի հրամանատարությունը սպայակազմին ծանուցել է, որ Ասադի իշխանությունն ավարտվել է

Կիրակի օրը Սիրիայի բանակի հրամանատարությունը ծանուցել է սպայական կազմին, որ նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանությունն ավարտվել է․ գրում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական սպայակազմում իր աղբյուրին։

Սիրիայի ապստամբները, որոնք հայտարարել են, որ «Դամասկոսը այժմ ազատ է Ասադից», պատրաստվում են իրենց առաջին ուղերձը հաղորդել սիրիացի ժողովրդին պետական հեռուստատեսությամբ, հաղորդում են ապստամբների երկու աղբյուր:

Ասադըկիրակի օրը լքել է Դամասկոսը անհայտ ուղղությամբ, պատմել են բանակի երկու բարձրաստիճան սպա Reuters-ին, իսկ ապստամբները հայտարարել են, որ մտել են մայրաքաղաք՝ առանց բանակի դիմադրության հանդիպելու: