
Սիրիայում տեղի ունեցածն անհաջողություն էր Իրանի համար, նրանք չեն հաշտվի դրա հետ․ Ոսկանյան
Սիրիայի մոտավորպես 2.5 միլիոն ալավիական բնակչությունը փաստացիորեն մնացել է առանց առաջնորդության, և ոչ ոք չի կարող վստահեցնել, թե նրանց հովանավորությունը չի ստանձնի հենց Իրանը, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սիրիայում տեղի ունեցածն ակնհայտ անհաջողություն էր Իրանի համար, սակայն անհնար է պնդել, թե իրանցիները կհաշտվեն այդ հանգամանքի հետ։
Ըստ այդմ, եթե Սիրիայում չհաստատվի համազգային համերաշխություն և շարունակվի քաղաքացիական պատերազմը, չի բացառվում, որ լիբանանյան «Հիզբալլահի» օրինակով Իրանի հովանու ներքո կստեղծվի ալավիական տարածքները վերահսկող նմանօրինակ արբանյակ կազմակերպություն, որը կարող է շատ արդյունավետ գործել, քանի որ իրանցիներն ունեն նման կառույցներ ստեղծելու և կառավարելու զգալի և հաջող փորձ»։