Ասադի դաժան բռնապետության անկումը նոր հնարավորություններ է ստեղծվում․ եվրոպացի պաշտոնյաններ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան X-ի իր միկլոբլոգում գրառում է կատարել Սիրիայում իրադարձությունների և երկրի արդեն նախկին ղեկավար Բաշար Ասադի վերաբերյալ․ «Ասադի բռնապետությունը հսկայական տառապանքներ է բերել։ Դրա ավարտով ազատության և խաղաղության նոր հնարավորություն է ստեղծվում սիրիացի ողջ ժողովրդի համար: Դա նաև կարևոր է տարածաշրջանի ավելի լայն կայունության համար: ԵՄ-ն պատրաստ է աշխատել սիրիացի ժողովրդի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի»։
Նմանատիպ գրառում է կատարել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը․ «Ասադի դաժան բռնապետությունն ընկել է։ Տարածաշրջանի այս պատմական փոփոխությունը նոր հնարավորություններ է տալիս, բայց ոչ առանց ռիսկերի։ Եվրոպան պատրաստ է աջակցել ազգային միասնության պահպանմանը և սիրիական պետության վերականգնմանը, որը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին։ Մենք շփվում ենք եվրոպական և տարածաշրջանային առաջնորդների հետ և հետևում ենք զարգացումներին»: