Ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահը ընտելացրել մամուլին ու ստիպել վախենալ իրենց․ BBC
Ադրբեջանի նախագահին դուր չի գալիս, որ լրագրողները ֆինանսավորում են ստանում արտասահմանից։ Բայց երկրում նրա կառավարման երկու տասնամյակն անկախ մամուլի համար անտանելի պայմաններ է ստեղծել, և լրագրողները ստիպված են եղել հովանավորներ փնտրել Եվրոպայում, գրել է BBC-ին։
Այժմ դրսից ֆինասավորումը դարձել է անօրինական, և տասնյակ լրագրողներ հայտնվել են բանտում, իսկ քաղբանտարկյալների թիվը երկրում գերազանցել է 300 անունը, ինչը չի եղել Իլհամ Ալիևի կառավարման ողջ պատմության ընթացքում։
Երբ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում սկսվեց ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, ոմանք հույս ունեին, որ օտարերկրյա այցելուների ժամանումը և աշխարհի հանդեպ բաց դրսևորվելու Ադրբեջանի ցանկությունը կստիպի իշխանություններին ազատ արձակել տասնյակ լրագրողների, ովքեր բանտարկվել էին այդ տարվա ընթացքում:
Մյուսները պնդում էին, որ, ընդհակառակը, գագաթնաժողովից հետո ձերբակալությունները կշարունակվեն։ Ճիշտ էին երկրորդները։
Ալիևի առաջին զոհը եղել է «AbzasMedia» հետաքննող լրատվամիջոցը, որը ստացել է եվրոպական դրամաշնորհներ: Նրա հիմնադիրը, խմբագիրը և աշխատակիցները ձերբակալվել էին անցյալ տարեվերջին։
AbzasMedia-ի լրագրողները պարզել են, թե ու՞ր են գնացել Ղարաբաղի և նրա սահմանամերձ շրջանների ավերված գյուղերի վերականգնման համար հատկացված գումարները։ Նրանց կոռուպցիոն հետաքննությունները հաճախ ընդգրկել են նախագահի ընտանիքը:
Հաջորդը եղել են լրատվամիջոցները, որոնք չեն զբաղվել խոշոր հետաքննություններով, բայց նաև ստացել են արտասահմանյան փողեր՝ Kanal13-ը, Toplum TV-ն, Meclis.info-ն:
Գրեթե բոլոր մեղադրյալները հայտնվել են բանտում՝ արժույթի մաքսանենգության մեղադրանքով։ Եվ դրան նպաստել են օրենքները, որոնք Ադրբեջանը մի քանի տարիների ընթացքում հետևողականորեն փոփոխել են:
Մնացած անկախ լրագրողները հաճախ որպես նախատինք լսում են, որ իրենք
«աշխատում են դրսի համար» և ծառայում են օտար շահերին։ Բայց նրանցից շատերն այսօր ընդունում են, որ «կուսակցական գծին» չհետևող լրագրողներին այլ ելք չի մնում, քան աշխատել արտասահմանյան լրատվամիջոցներում։