25 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակամարտության ներուժը լրջորեն աճում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող մի շարք տարածաշրջաններում․ ՀԱՊԿ նորություններ

Հակամարտության ներուժը լրջորեն աճում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող մի շարք տարածաշրջաններում․ ՀԱՊԿ նորություններ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է դառնա Եվրասիայում անվտանգության նոր համակարգի ստեղծման առանցքային բաղադրիչներից մեկը. հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 17-րդ լիագումար նիստում: Իր խոսքում նա նշել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է խորը տրանսֆորմացիայի ենթարկվել։ Հակամարտության ներուժը լրջորեն աճում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն անմիջականորեն հարող մի շարք տարածաշրջաններում։

Նշաններ կան, որ երկկողմ հակամարտությունները վերածվում են բազմակողմ հակամարտությունների, որոնցում գլոբալ խաղացողներն ավելի ու ավելի են ներգրավված: Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ով ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նախագահ, հայտարարել է, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը նախատեսվում է անցկացնել Ղրղզստանում 2025 թվականին։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ։