26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասադը մինչև իր տապալումը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ գործարքից․  The Washington Post

Ասադը մինչև իր տապալումը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ գործարքից․ The Washington Post

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադն իր տապալման նախօրեին հրաժարվել է Դամասկոսի կողմից Թեհրանին լոգիստիկ օգնությունը և Իրանից լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը օգնություն մատակարարելու համար իր տարածքը տրամադրելը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի հետ գործարքից՝ ամերիկյան պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ հղում տալով սիրիացի նախկին դիվանագետ Բասսամ Բարաբանդիին։

Ինչպես նշում է պարբերականը, Սիրիայում զինված ընդդիմության հարձակումից մի քանի շաբաթ առաջ ամերիկացիները Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով Սիրիայի նախկին առաջնորդին առաջարկել են հրաժարվել Իրանին տրամադրել իր տարածքը՝ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը մատակարարումներ անելու համար։ Դրա դիմաց ԱՄՆ-ը խոստացել էր աստիճանաբար չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Սակայն Ասադը մերժել է այս առաջարկը։

Պարբերականի կարծիքով ՝ Ասադի համար ավելի ճակատագրական է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունների կարգավորումից հրաժարվելը, որն առաջարկել է կարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ՝ քրդական կազմավորումները զսպելու և սիրիացի փախստականների գոնե մի մասին Արաբական Հանրապետության տարածք վերադարձնելու դիմաց։