
Ջիհադական ծայրահեղականից երկրի առաջնորդ. Մուհամմեդ ալ-Ջոլանի
Ալ Քաիդա, Նուսրայի ճակատ, Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ ու Թահրիր ալ Շամ. Աբու Մուհամմեդ ալ-Ջոլանի՝ ջիհադական ծայրահեղականից երկրի առաջնորդ։ Սաուդյան Արաբիայում ծնված, հաստ ակնոցով, ինտրովերտ, աչքի չընկնող Ահմադ ալ-Շարաան ապագայում պիտի դառնար զինյալների առաջնորդը, որը կարողանալու էր տապալել Ասադների կես դարյա ռեժիմը։