Ադրբեջանում լիահույս են, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն
Աշխարհի բազմաթիվ դիտորդներ մտածում են, թե ինչպես ԱՄՆ նորընտիր նախագահԴոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը կազդի համաշխարհային կարևոր խնդիրների վրա: Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Մերձավոր Արևելքում անկայունությունը, Չինաստանի հետ սրվող առճակատումը այն հարցերից են, որտեղ նոր վարչակազմի որոշումները կարող են նոր դինամիկա մտցնել, գրել է Common Space-ը։ Նորընտիր նախագահ Թրամփը մշտապես քննադատել է Բայդենի վարչակազմին արտաքին քաղաքականության մեջ նրա ձախողումների համար։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյաների՝ Բաքվի հետ հարաբերությունները և Վաշինգտոնի ընդհանուր դերը Հարավային Կովկասում այն ոլորտներից են, որտեղ Բայդենի վարչակազմն այնքան էլ չի հաջողել։
Ադրբեջանի նախագահ Ալիևն իր հուլիսյան ելույթի ժամանակ հայտարարել էր, թե իր կառավարությունը կարող է ավելի լավ հարաբերություններ հաստատել հանրապետական նախագահի հետ:
Հետևաբար, Բաքվում լավատեսություն կա, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները Թրամփի նախագահության օրոք «կվերադառնան ավելի կառուցողական և համագործակցային ուղի»։ Այնուամենայնիվ, այս լավատեսությունը պետք է մեղմվի՝ հասկանալով, որ գլոբալ լանդշաֆտը, հատկապես Հարավային Կովկասում, խիստ անկայուն է, և նույնիսկ ԱՄՆ ղեկավարության փոփոխությունը չի կարող անհապաղ փոփոխություններ երաշխավորել: