12 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայում ապստամբների առաջնորդը խոստացել է փակել Ասադի օրոք եղած «դաժան բանտերը»

Սիրիայում ապստամբների առաջնորդը խոստացել է փակել Ասադի օրոք եղած «դաժան բանտերը»

Սիրիական ապստամբ ուժերը հայտարարել են, որ ծրագրում են փակել Բաշար ալ-Ասադի օրոք եղած «դաժան բանտերը» և գտնել նրանց, ովքեր ներգրավված են եղել կալանավորների սպանությունների կամ խոշտանգումների մեջ․ գրում է BBC-ն։

Ապստամբների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է նաև որպես Աբու Մուհամեդ ալ-Ջոլանի, հայտարարել է, որ բանտարկյալների խոշտանգումներին կամ սպանություններին մասնակցություն ունեցած մարդկանց ներում շնորհելու հավանականությունը բացառված է:

Ջոլանին նաև նշել է, որ կլուծարի նախկին ռեժիմի անվտանգության ուժերը։