Իշխանափոխությունը պետք է լինի սահուն, խաղաղ, անարյուն․
ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները
սպառվել են։ Մենք չունենք համակեցության հնարավորություն։
Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին կարևորում են ավելի շատ, քան սեփական
երեխայի օրորոցը՝ պետք է սա հասկանան ու կայացնեն որոշումներ՝ պետական համակարգ, խմբակցություն,
իրավապահներ։
Ուղղակի տվեք ձեզ մի հարց. Ինչո՞ւ է Նիկոլի պատկերացրած անկախությունը
և ինքնիշխանությունը միշտ լինում պատերազմով, հայրենազրկմամբ, գաղթով, սգով։ Ինչու
է նրա պատկերացրած ինքնիշխանությունը միշտ վերջանում կապիտուլյացիայով։
Ես չգիտեմ, թե հարթակից ինչ կոչեր կհնչեն այսօր, բայց շատ կարևոր
ուղերձ պետք է լինի պետական համակարգին՝ Ձեր հրաժարականներով կանխեք նոր պատերազմը,
մի դարձեք նոր աղետի համահեղինակներ։
Իշխանափոխությունը պետք է լինի սահուն, խաղաղ, անարյուն։ Նա փորձելու
է սադրել ու կառչել աթոռից։ Օգնենք իրանք, որ ամեն ինչ լինի խաղաղ։
Ինչո՞ւ է պետք նոր իշխանություն. նոր պատերազմ ու նոր հայրենազրկում
թույլ չտալու համար»,- գրել է նա։