Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են
Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են։
Պատմության մեջ առաջին անգամ նախագահին կընտրի ոչ թե բնակչությունը, այլ երկրի խորհրդարանի, ինքնավար հանրապետությունների և տեղական խորհրդատվական մարմինների պատգամավորներից բաղկացած 300 հոգանոց ընտրական կոլեգիան։
Ընդդիմությունը չի պատրաստվում մասնակցել գործընթացին՝ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, իսկ գործող խորհրդարանը, ինչպես և նրա բոլոր որոշումները, ոչ լեգիտիմ է համարում։
Նույն կարծիքին է նաև ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հայտարարել է, որ մնալու է իր պաշտոնում և չի լքի իր նստավայրը մինչև երկրում նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն։