Այսօր ՀՀ իշխանությունը փորձում է թուլացնել Սփյուռքը, որովհետև Թուրքիան դա է պահանջում. Մուրադ Փափազյան
Հստակ է, որ Ֆրանսիայի կառավարությունը զգում է այն տարբերությունները, որ կան Սփյուռքի ու ՀՀ կառավարության միջև, սա շատ հստակ է: Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ». Սպառնալիք, թե հնարավորություն» գիտաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Սա նաև Թուրքիան է զգում, այդ պատճառով էլ հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը կառուցողական մոտեցում ունի և ընդհանրապես Սփյուռքը խանգարում է:
Քանի դեռ ՀՀ կառավարությունը և Սփյուռքը համագործակցում էին միմյանց հետ, դրա շնորհիվ է նաև, որ 12 երկիր ընդունեց Հայոց Ցեղասպանությունը: Սա նշանակում է, որ երբ ՀՀ-ն և Սփյուռքը նույն ուղղությամբ են գնում, մենք միայն հաջողում ենք, մեր զենքը մեր միասնականությունն է: Հայաստանը ծով չունի, բայց Սփյուռք ունի, բայց Հայաստանը պետք է ուժեղացնի Սփյուռքին և Սփյուռքն էլ իր հերթին պետք է ուժեղացնի Հայաստանը: Այսօր դժբախտաբար Հայաստանը փորձում է թույլացնել Սփյուռքը, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների գծով Թուրքիան դա է պահանջում»,- ասել է Մուրադ Փափազյանը: